211652_close_icon
views-count2870 դիտում article-date 18:20 19-02-2017

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է միջազգային դիտորդներին

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԱՄՆ-ից Արցախ ժամանած պատվիրակությանը, որի կազմում են Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, Կալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինը և Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մաք Դոնալդը։ Նույն օրը Կարեն Միրզոյանն ընդունել է նաև Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին և կիպրական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության գլխավոր գրասենյակի տնօրեն Յանիս Սելինոպուլոսին։ Հանդիպումներին քննարկվել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ նոր սահմանադրության նախագծին՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և պետականության հետագա զարգացման համատեքստում։

Նմանատիպ նյութեր