211652_close_icon
views-count696 դիտում article-date 21:25 02-05-2015

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ դիտորդներին

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է միջազգային դիտորդների մասնակցությունը Արցախի խորհրդարանական ընտրություններին՝ ընտրական համակարգի կատարելագործման և ժողովրդավարության ամրապնդման համատեքտում։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ հնարավորություն են ստեղծում հաստատելու Արցախի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին։

Նմանատիպ նյութեր