211652_close_icon
views-count44427 դիտում article-date 17:09 19-02-2017

Ողբերգական դեպք Արարատի մարզում. փրկարարներն ու ոստիկանները «Չայբախանի» սարահատվածում հայտնաբերել են 57-ամյա ցրտահարված տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արարատի մարզի Գոռավան գյուղին հարակից սարում կորել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գոռավան գյուղ են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարներն ու ոստիկանները Գոռավան գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ «Չայբախանի» կոչվող սարահատվածում, հայտնաբերել են Գոռավանի բնակիչ, 57-ամյա Ամբիկ Պողոսյանի ցրտահարված դին: Այս պահին նշված վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ տեղազննություն կատարելուց հետո Ա. Պողոսյանի դին փրկարարները ոտքով, մեծ դժվարությամբ մի քանի կմ տեղափոխելու են անցանելի վայր, որպեսզի շտապօգնության մենքենան դին տեղափոխի Արարատի հիվանդանոցի դիահերձարան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պողոսյանը մանկուց եղել է հաշմանդամ, իսկ հասուն տարիքում ունեցել է հոգեկան խնդիրներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր