91168 դիտում
13:55 07-06-2023
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հարազատները հայտնաբերել են ձորում, փրկարարներն էլ ավտոմեքնայից դուրս հայտնաբերել են նրա դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պետ Սարգիս Վերդոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետն ու Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետը։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։
Փրկարարները ճանապարհից մոտ 50-70 մետր դեպի ձորը հայտնաբերել են վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, մեքենայից դուրս էլ հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Մ.-ի դին։
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատար ավտոմեքենային։
Դեպքի փաստով՝ Չարենացվանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ասում էի, որ մահացածին երեկ ողջ գիշեր փնտրում էին հարազատները, նրանք են հայտնաբերել վթարված ավտոմեքենան ու ահազանգել են 911։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+