211652_close_icon
views-count103543 դիտում article-date 10:05 18-02-2017

Անձի առևանգման և սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներորդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Աբովյան քաղաքում սիրիահայ, 30-ամյա Նժդեհ Բերբերյանին ազատությունից ապօրինաբար զրկելու և սպանության սպառնալիքի տակ առևանգելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ա. Օսկանյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տղան է, իսկ Հ. Սերադարյանը՝ Վ. Օսկանյանի աներորդին։ Վերջիններս ոստիկանության Մաշտոցի բաժին ինքնակամ են ներկայացել, որից հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է ինչ-որ գումարային հարց, և Ա. Օսկանյանը «պռակատից» «յաշիկ» է վարձել, քանի որ իր ավտոմեքենան վթարված է եղել, այնուհետև, ըստ առևանգվածի հայտարարության, իրեն «յաշիկով» տեղափոխել են Աբովյան քաղաք, որտեղ էլ իրեն զրկել են ազատությունից ու սպանության սպառնալիքներ տեղացել։ Վ. Օսկանյանի տղան աշխատում է «Բետոն Մարկետ>> ՍՊԸ-ի տնօրեն։ Նշված հանցագործության օբյեկտիվ և համակողմանի քննություն կատարելու նպատակով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր