211652_close_icon
views-count2944 դիտում article-date 22:46 16-02-2017

Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարին

Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը: Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին: Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Համաձայն chess.com կայքի տեղեկությունների (ՖԻԴԵ-ն դեռ պաշտոնապես չի հրապարակել առաջին փուլի մասնակիցների ցուցակը) ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն հետևյալ 18 շախմատիստները` 1Մաքսիմ Վաշիե-Լագրավ 2796 [b]2 Լևոն Արոնյան 2785 [/b]3Հիկարու Նակամուրա 2785 4 Շահրիյար Մամեդյարով 2766 5 Դին Լիժեն 2760 6 Պավել Էլյանով 2759 7 Մայքլ Ադամս2751 8Յան Նեպոմնյաշչի 2749 9 Ալեքսանդր Գրիշչուկ 2742 10 Լի Չաո 2720 11 Եվգենի Տոմաշևսկի 2711 12 Դմիտրի Յակովենկո 2709 13 Ֆրանսիսկո Վալեխո Պոնս 2709 14 Ռիչարդ Ռապորտ 2692 15 Ալեքսանդր Ռևազանցև 2671 16 Սալեմ Սալեհ 2656 17 Հոու Յիֆան 2651 18 Յոն Լյուդվիգ Համմեր 2628

Նմանատիպ նյութեր