2334 դիտում
16:50 01-03-2019
Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Արոնյանից բացի մասնակիցների թվում են ռուսաստանցիներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին եւ Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան::
Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) եւ Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին:
ՖԻԴԵ- ն նաև հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Նմանատիպ նյութեր
3268 դիտում
22:46 16-02-2017
Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարին
5079 դիտում
13:29 26-02-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց
10062 դիտում
21:19 19-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Արոնյանը գերազանց հաղթանակ տարավ Անիշ Գիրիի նկատմամբ
Այս բաժնից
3223 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3037 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3487 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները