3208 դիտում
15:55 14-02-2017
Կրեմլը պատասխանել է Ճապոնիայի բողոքի նոտային
Կուրիլյան կղզիների շարքը Ռուսաստանին է պատկանում, այդ իսկ պատճառով 5 կղզիների անվանակոչումը իր սուվերեն իրավունքն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ճապոնիայի կառավարության բողոքի նոտային, հաղորդում է Ria NBovosti-ն։
«Ճապոնիայի դիրքորոշումը լավ հայտնի է։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ հարաբերություններում ցուցաբերվող նոր դրական դինամիկան։ Այդուհանդերձ, Կուրիլյան կղզիները մնում են Ռուսատսանի տարածքի մեջ»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ վարչապետի հրահանգով 5 կղզիներ անվանակոչվեցին ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոյի, Սախալինի նահանգապետ Իգոր Դերեվյանկոյի, գեներալներ Կուզմա Ֆարհուտդինովի, Ալեքսեյ Գնեչկոյի և ՌԾՕՈՒ կապիտան Աննա Շչետինինայի անուններով։
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
14:33 25-08-2022
ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային
12461 դիտում
19:14 01-08-2021
«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային. Armeniasputnik.am
2855 դիտում
16:55 07-11-2016
Կրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեղադրանքներին
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
847 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել