SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 87 տան բնակիչ, 4-ամյա Ռոբերտ Միքայելի Դալլաքյանը ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզում նկատել են երեխայի բացակայությունը և զանգահարել են տուն:
Երեխային գտել է Դեբեդ գետում նրա պապը՝ Ռոբերտ Դալլաքյանը՝ մանկապարտեզից մոտ 200 մ հեռավորության վրա՝ իրենց տան հակառակ ուղղությամբ:
Երեխային պապը իր մեքենայով հասցրել է Ալավերդու բժշկական կենտրոն, մտածելով, որ դեռ հնարավոր է փրկել փոքրիկին, սակայն բժիշկները ընդունել են արդեն երեխայի դին:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ավագ քննիչ Դավիթ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։
4-ամյա Ռոբերտ Դալլաքյանը ընտանիքի միակ երեխան էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ալավերդու թիվ 3 մանկապարտեզի տարածքից դուրս եկած 4-ամյա երեխան ընկել է Դեբեդ գետը և ջրահեղձ եղել
2017.02.14 12:39




