Ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Մասիս Մուրադխանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FG 249 համարանիշի ավտոմեքենայով Ախթալայի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և կամրջից ընկել Դեբեդ գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Մ. Մուրադխանյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 21-ամյա Արթուր Պետրոսյանը, 21-ամյա Ջհան Սուքիասյանը և 16-ամյա Դավիթ Պետրոսյանը իրար օգնելով դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայի միջից։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի