211652_close_icon
views-count7424 դիտում article-date 09:15 10-02-2017

Հայոց բանակի կուրսանտներն այցելում են Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության «Մենք ձեզ հետ ենք (Դուք մենակ չեք)» նախաձեռնությունը շարունակվում է: Ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի կուրսանտներն ու արցախյան ազատամարտի վետերանները այցելում են 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների ու կամավորականների ընտանիքներ և ընկերանում նրանց հետ: Հերթական այցելությունների փուլը նվիրված է Հայոց բանակի 25 ամյակին: Փետրվարի 8-ին և 9-ին կուրսանտներն ու ազատամարտիկներն այցելեցին Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակվող զոհվածների ընտանիքներին: Իսկ փետրվարի 10-ին և 11-ին ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի համակարգողի պաշտոնակատար Վրեժ Եղիազարյանի ուղեկցությամբ կուրսանտները կլինեն Արցախում, որտեղ նրանց կդիմավորեն ՂՊՎ Արցախյան կառույցի պատասխանատու Ռոման Բալառանն ու Արցախում բնակվող ազատամարտիկներy, ովքեր էլ կուրսանտների հետ կայցելեն արդեն Արցախում բնակվող զոհվածների ընտանիքներին: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր