211652_close_icon
views-count20880 դիտում article-date 09:12 13-02-2017

Կուրսանտներն ու վետերաններն այցելեցին զոհված արցախցիների ընտանիքներին. նրանց չխանգարեց անգամ ձյունն ու սառնամանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեփական ուժերին չապավինող ազգը դատապարտված է կործանման: Ահա այս սկզբունքով առաջնորդվելով է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տնօրինությամբ ու հովանավորությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունն իրականացնում է իր «Դուք մենակ չեք» ծրագիրը, որի շրջանակներում Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին են այցելում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի կուրսանտներն ու Արցախյան ազատամարտի վետերանները: Զոհվածների ընտանիքների հետ մտերմացող կուրսանտներն, այսպիսով, օգնում են հերոսացած մեր հայորդիների ընտանիքներին, համապատասխան կառույցներին դիմելով՝ լուծում տալիս ընտանիքների սոցիալական խնդիրներին, իսկ իրենք հաղորդակից են լինում հերոսածին ընտանիքների առօրյային, ծանոթանոմ մեր հերոսների կյանքի, բարքի և մարտական ուղու հետ, ինչն, անկասկած, իր հետքը կթողնի մեր վաղվա օրվա Հայոց բանակի սպաները դարձող կուրսանտների սրտերում: Փետրվարի 10-ին Երևանում ՂՊՎ փոխնախագահ, «Դուք մենակ չեք» ծրագրի համակարգողի պաշտոնակատար Վրեժ Եղիազարյանի ղեկավարությամբ մեկնարկեց այցելությունների հերթական շարքը: Անկախ Հայաստանի 25-ամյակին նվիրված, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի քանի անգամ հետաձգված այցելությունները վերջապես կայացան: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի զոհվածների ընտանիքների հետ ընկերացած կուրսանտները նշված վայրերում հանդիպեցին իրենց կցված ազատամարտիկներին և նրանց հետ միասին այցելեցին ընտանիքներին, իսկ նախաձեռնության մասնակիցները շարունակեցին ուղևորությունը դեպի Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ: Փետրվարի 10-ի երեկոյան Ստեփանակերտում նախաձեռնող խմբին ողջունեցին տեղացի ազատամարտիկները, ովքեր արդեն ՂՊՎ արցախյան կառույցի պատասխանատու Ռոման Բալայանի ղեկավարությամբ իրենց կցված կուրսանտների հետ այցելեցին Շուշիում և Ստեփանակերտում բնակվող զոհվածների ընտանիքներին: Իսկ փետրվարի 11-ին իրենց կցված ընտանիքներին այցելեցին Արցախի այլ բնակավայրերում բնակվող զոհվածների ընտանիքներին կցված կուրսանտներն ու ազատամարտիկները: Փետրվարի 12-ին նախաձեռնության մասնակիցները վերադարձան Երևան: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր