211652_close_icon
views-count23315 դիտում article-date 07:44 08-05-2017

Բարեգործական համերգ Էջմիածնում. Ստացված ողջ հասույթը կտրամադրվի էջմիածին համայնքից Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 7-ին, Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի էջմիածին համայնքից Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համերգի կազմակերպիչն էր Էջմիածնի բնակիչ, երաժիշտ և ուղակի լավ մարդ Արմեն Ավանեսյանը, ով կարողացել էր մեծ թվով հայտնի երգիչներ, երգչուհիներ, դերասաններ և հումորի վարպետներ հավաքել հանուն մեկ նպատակի: Միջոցառմանը ներկա էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Համերգին մասնակցեցին Գնել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ռուզաննա Ավետիքյանը, Ռուստամ Գևորգյանը ( Մրե ), Ավո Ադամյանը, Նարեկ Մելիքյանը, Ռոմա Թոմասը, Կարեն Առաքելյանը, Արծրուն Ասատրյանը, Գևորգ Խաչատրյանը, Հերմինե Պետրոսյանը, Արմեն Ավետյանը, Արման Մարդարյանը, Գարիկ Կիրակոսյանը, Տիգրան Գրիգորյանը, Հասմիկ Բալասանյանը, Դավիթ Աղասին, Արման Խաչատրյանը, Գառնիկ Գևորգյանը, Արմեն Ավանեսյանը,Նռնենի Պարային համույթը և այլ հայտնիներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+

Նմանատիպ նյութեր