211652_close_icon
views-count63423 դիտում article-date 20:20 09-02-2017

Արտակարգ իրավիճակ Երևանի քաղաքապետարանի «քթի տակ». բնակիչները վստահ են, որ միայն Երևանը չսիրող չինովնիկը այդկերպ կվարվեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է` արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասի նորակառույց՝ Արգիշտի 15 բարձրահարկ շենքում: Խնդիրները մի քանիսն են. մասնավորապես, շենքը չունի գրանցում, Երևանի քաղաքապետարանը ասում է, որ այն իրենց չի հանձնվել, իսկ շենքը կառուցող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պատասխանում, որ դիմեն քաղաքապետարան: Հաջորդ խնդիրը, որը թերևս ամենից կարևորն է և իրենից լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչնեչի համար, կայանում է նրանում, որ 10 օրից ավելի է` շենքի նկուղում կոյուղաջրերը առատորեն հոսում են և խալխլում բարձրահարկ շենքի հիմքերը, տհաճ հոտը գալիս է անգամ միջին հարկերից և հանդիսանում է ինֆեկցիոն հիվանդությունների համար նպաստավոր օջախ: Ցավոք սրտի, խնդիրները այսքանով չեն ավարտվում, և կհավելենք նաև երկուսը. առաջինը՝ վերելակի անսարքությունը, երկրորդը՝ շենքին ջուր մատակարարող պոմպերի անմխիթար վիճակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները իրենց խնդրի մասին բազմաթիվ և բազմատեսակ դիմումներ են ներկայացրել, սակայն` ապարդյուն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին, որ ձմռան ցրտին ամեն օր ջրերի հետ խնդիրներ են լինում, կոյուղաջրերի հարցին լուծում տվող չկա, վերելակն անսարք է, և չգիտեն` ով է իրենց այս և այլ խնդիրների համար պատասխան տալու: Նրանք խնդրեցին պատկան մարմիններին՝ ի դեմս Երևանի քաղաքապետրանի, իրենց բազմաթիվ խնդիրներին լուծում տալ, հակառակ դեպքում՝ վստահ են, որ միայն Երևանը չսիրող պաշտոնյան այդկերպ կվարվի Երևանի հետ: Հավատում ենք, որ մեր պաշտոնյաների մեծ մասը սիրում է Երևանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր