211652_close_icon
views-count3051 դիտում article-date 19:35 09-02-2017

Տրանսպորտի նախարարի հետ քննարկման արդյունքում «ՎիմպելԿոմ»-ը ներդրումները կավելացնի 15 միլիոն դոլարով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 9-ին ընդունեց «ՎիմպելԿոմ» ընկերության փոխնախագահ Ալեքս Մատյուշկային և «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մաս կազմող «Արմենտել» ՓԲ ընկերության («Beeline» ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։ Կողմերը քննարկեցին հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Խստացող մրցակցության պայմաններում «ՎիմպելԿոմ»-ը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ, այն է` բջջային ինտերնետ հարթակում ֆինանսական, հեռուստատեսային և այլ ծառայություններ: «Արմենտել»-ը ևս Հայաստանում վերափոխվելու է թվային օպերատորի` ամբողջությամբ արդիականացված էլեկտրոնային ծառայություններ առաջարկելով հաճախորդներին։ «ՎիմպելԿոմ»-ի ներկայացուցչի խոսքով` այդ տեսանկյունից Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է։ Արդիականացման աշխատանքները ներառելու են նաև ֆիքսված ցանցի մի մասը։ Ալեքս Մատյուշկան նախարարին ներկայացրեց նաև այս տարվա ներդրումային ծրագիրը։ Քննարկման արդյունքում ընկերության ներկայացուցիչը խոստացավ Հայաստանում ներդրումների նախատեսված ծավալը ավելացնել 15մլն ԱՄՆ դոլարով։ Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նախարարությունը կաջակցի շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու տրամադրվող ծառայությունների որակը։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր