211652_close_icon
views-count1570 դիտում article-date 17:00 02-03-2017

«ՎիմպելԿոմ»-ի ղեկավարությունը վերահաստատել է այս տարվա` 30 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիին, գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկային և արտաքին կապերի հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Մաքգանիին: Բարսելոնայում կայացած «Mobile World Congress»-ի շրջանակներում «ՎիմպելԿոմ»-ը հայտարարեց ռեբրենդինգի մասին` հայտնելով, որ ընկերությունը վերանվանվում է «VEON»: Սա նպատակ է հետապնդում վերափոխելու ընկերությունը հեռահաղորդակցությունից դեպի գլոբալ տեխնոլոգիական առաջատարի: Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ընկերության կողմից զարգացման նոր մոդելի ներդրման հնարավորությունը: Վերահաստատվել է փետրվարին նախարար Վահան Մարտիրոսյանի հետ քննարկման ընթացքում տրված այս տարվա ներդրումների ծավալի կրկնապատկման խոստումը: Արդյունքում, ընկերությունը 2017թ-ի ընթացքում Հայաստանում կներդնի 30 միլիոն ԱՄՆ դոլար, որն առավելապես կուղղվի ամբողջ ցանցը արդիականացնելուն: Տրամադրվող բյուջեի բավական մեծ մասնաբաժին կհատկացվի նաև թվային նոր ծառայությունների ներդրմանը: Ներդրումային քաղաքականության այս մոտեցումը, «ՎիմպելԿոմ»-ի ներկայացուցիչների խոսքով, շարունակական բնույթ կկրի, քանի որ ընկերությունը հավատում է հայկական շուկայի ներուժին և Հայաստանի կառավարության կողմից` բիզնեսի զարգացմանը խթանող ներկա քաղաքականությանը:

Նմանատիպ նյութեր