211652_close_icon
views-count10124 դիտում article-date 20:55 08-02-2017

Պոլ Պոգբան 3,4 մլն ֆունտով շքեղ առանձնատուն է գնել Մանչեսթերի մոտ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան 3,4 մլն ֆունտով առանձնատուն է գնել Մանչեսթեր քաղաքի մոտ: «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ֆրանսիացին հյուրանոցում էր բնակվում: Պոգբայի նոր առանձնատունն ունի 5 ննջարան, լողավազան, բիլիարդի սենյակ: Առանձնատունը, որտեղ նախկինում բնակվել էր թիմի էքս-հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո), գտնվում է ակումբի մարզաբազային բավական մոտ: Հիշեցնենք, որ Պոգբան ՄՅՈւ տեղափոխվեց «Յուվենտուսից»` 2016 թվականի ամռանը` ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր