211652_close_icon
views-count124670 դիտում article-date 18:28 08-02-2017

Լավագույն տղերքը հեռանում են. Շիրակի մարզում տեղի ունեցավ 19-ամյա հերոսի հոգեհանգիստը. հերոս, ով բարձր պահեց եռագույնի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում տեղի ունեցավ Արցախի պաշտպանական դիրքերում ազերի բաշիբոզուկների կրակոցից մահացած 19-ամյա Գոռ Գարեգինյանի հոգեհանգիստը: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի ղեկավար կազմը, հերոսի զորամասի սպաները, զինակից ընկերները՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ: Հոգեհանգստին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները, Շիրակ գյուղի բնակիչները, հերոսի ընկրներներն ու բարեկամները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ցավակցություն հայտնեց հերոսի ընտանիքին և հայտնեց, որ Պաշտապանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին և խոստացել են, որ համատեղ պետք է լուծեն հերոսի ընտանիքի կացարանի խնդիրը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գոռը իր ընտանիքի՝ ծնողների և եղբայրների հետ բնակվել է մի խարխուլ վագոն-տնակում, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հարևաններն էլ նշում էին, որ բոլորի կողմից Գոռը սիրված ու ընդունելի է եղել: «Նույնիսկ գիտեինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա կարողացել է մի քանի զինվորի կյանք փրկել: Ամենաթեժ կետերից հմուտ գործողությունների շնորհիվ՝ փրկել է մի քանի զինվորի կյանք»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ՀՀ ՊՆ ղեկավար կազմն ու Շիրակի մարզպետարանը իրոք օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես ծայրահեղ պայմաններւոմ բնակվող հերոսի ընտանիքին և կարճ ժամանակում կլուծվի կացարանի հարցը: Հերոսի հայրը՝ Համազասպ Գարեգինյանը, ասում էր. «Ճիշտ է՝ իմ տղայիս հետ չեմ բերի, սակայն բաց ճակատով կարող եմ ի լուր աշխարհի հայտարարել՝ «Տղաս բազմաթիվ հերոս տղաների նման եռագույնի պատիվը բարձր պահեց: Թող տղաս վերջին զոհը լինի նենգ թշնամու արձակած կրակոցից: Ես խոնարհվում եմ՝ թե տղայիս, թե մյուս հերոսների շիրիմների առաջ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր