211652_close_icon
views-count30442 դիտում article-date 15:13 07-02-2017

Երևանում 34-ամյա վարորդը Mercedes-ով Անանուն փողոցում վրաերթի է ենթարկել մոր ու աղջկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Անանուն փողոցում Երևանի բնակիչ, 34-ամյա Նարեկ Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 35 DN 492 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, այնուհետև ահազանգել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Սմբատ Մկրտչյանն ու Կարո Հարությունյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն աում էին, որ երեխան ու մայրը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,և մինչ շտապօգնության ժամանումը, ՃՈ աշխատակիցները փորձում էին իրենց ծառայողական Toyota-ով տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր