15239 դիտում
21:14 03-04-2015
Երևանում 64-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 64-ամյա Էդուարդ Իսպիրյանը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 51 QZ 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է՝ այդ պահին նշված հատվածում գտնվող ոստիկանության ծառայողի միջոցով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ՝ բժշկական կենտրոն ՝ պարզելու նրա սթափության աստիճանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասն ասում էր, որ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով, իսկ վարորդը պնդում էր հակառակը:
***
04/04/2015
10:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Լիլիթ Մաթևոսյանն է և սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նրան «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+