211652_close_icon
views-count11402 դիտում article-date 23:46 05-02-2017

Հենրիխ Մխիթարյան. Մեր մոտ ստացվեց խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/05/1058000/]հաղթանակից[/url] (3:0) հետո մեկնաբանել է խաղը: «Մենք լավ էինք նախապատրաստվել այս խաղին: Մենք փոխել էինք մեր մարտավարությունը: Երկու հարձակվողով խաղը մեր համար նորություն չէր: Թիմը հեշտությամբ հարմարվեց այս խաղաոճին: Մենք ձգտում էինք հնարավորինս շատ պահեր ստեղծել և դա մեր մոտ ստացվեց», ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր