211652_close_icon
views-count139594 դիտում article-date 18:48 05-02-2017

Ողբերգական դեպք Աղավնատուն գյուղում․ մայրը 20-ամյա աղջկան հայտնաբերել է տան նկուղում կախված

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի տներից մեկի նկուղային հարկում երիտասարդ աղջկա դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան նկուղում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 20-ամյա Մ․Ն․-ի կախված դին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Գ․ Շամշյանի տեղեկություններով աղջկան կախված գտել է մայրը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր