211652_close_icon
views-count19606 դիտում article-date 19:54 02-02-2017

Մինչ Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հերքել իրականությունը՝ գերեվարված Հուսեյնզադեի մայրը հերքում է նրանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախօրեին գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: haqqin.az-ը հայտնում է, որ Istipress.com-ի հետ հարցազրույցում նրա մայրը՝ Սաիդա Հուսեյնովան հայտարարել է, որ զինծառայությունն ավարտելուց հետո՝ 4 ամիս առաջ, Էլնուրը կրկին բանակ է գնացել՝ հույժ շտապ ծառայության: Վերջին անգամ նա տանն է եղել նախօրեի երեկոյան: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծառայության ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում զորացրվել է ԶՈւ-ի շարքերից և ներկայումս Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում չէ: Փետրվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծում՝ հյուսիսային (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը, օգտվելով մառախուղից, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր նախաձեռնել: Կազկակերպված գործողությունների արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել էր գերի վերցնել ադրբեջանցի զինծառայող, 1995 թվականի ծնված Է. Հուսեյնզադեին, ով ծագումով Բարդա քաղաքից է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր