211652_close_icon
views-count60639 դիտում article-date 14:26 02-02-2017

Գյումրու ավտոկայարանի սանհանգույցի կողքով անցնելիս սրտխառնոց ես ապրում. նախարարն ու ԱԺ պատգամավորը խոստացան՝ անելու են ամեն ինչ, որ Գյումրին ունենա միջազգային չափանիշներին համապատասխան ավտոկայարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գյումրի քաղաք այցելելու ժամանակ Գյումրիի կենտրոնական ավտոկայարանում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է, թե ինչպես կարճ ժամանակում ավտոկայարանը վերակառուցեն միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի թե գյումրեցիները, թե զբոսաշրջիկներն ու հյուրերը հպարտանան ավտոկայարանով։ Նախարարին ավելի շատ անհանգստացրեց նաև այն, որ կայարանի սանհանգույցը գտնվում է հակասանիտարական վիճակում և մարդ սրտխառնոց է ապրում, երբ անգամ դրա կողքով է անցնում։ Գյումրեցիները վստահ են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարար Վ. Մարտիրոսյանը և ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանն ամեն ինչ կանեն, որպեսզի կարճ ժամանակում Գյումրին ունենա միջազգային չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով արդիականացված ավտոկայարան, որտեղ կգործեն նոր և սարքին վիճակում գտնվող տրանսպորտային միջոցներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր