ՀՀ ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բաժինների ոստիկանապետեր են նշանակվել
Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։
Գեներալ-գնդապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ։
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։