211652_close_icon
views-count4982 դիտում article-date 16:22 01-02-2017

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է «Թուրքական հոսք»-ի մասին համաձայնագիրը

ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է Interfax-ը։ Խորհրդի փոխխոսնակ Իլիաս Ումախանովի խոսքով՝ փաստաթղթի վավերացումը կարևոր ոչ միայն տնտեսական ու ռազմավարական տեսանկյունից, այլ նաև քաղաքական ազդանշան է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Այն ստորագրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, Ստամբուլում։ Համաձայնագրի իրագործման պատասխանատվությունը դրվել է ռուսական «Գազպրոմ» և թուրքական «Բոթաս» ընկերությունների վրա։ Կկառուցվի գազատար, որը կանցնի Սև ծովի հատակով՝ երկու ճյուղով։ Ճյուղերից մեկը գազ կմատակարարի Եվրոպային, մյուսը նախատեսված կլինի Թուրքիայի համար։

Նմանատիպ նյութեր