211652_close_icon
views-count3277 դիտում article-date 16:09 01-02-2017

Իրանը խոսել է բալիստիկ հրթիռների իր փորձարկումների մասին

Հրթիռային փորձարկումներն Իրանի ազգային շահերի ու անվտանգության անբաժան մասն են կազմում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այդկերպ մենք ընդգծում ենք Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը, այն, որ Իրանը բալիստիկ հրթիռի ցանկացած փորձարկում իրականացվում է իր անվտանգության անբաժանելի իրավունքի շրջանակներում և չի խախտում միջազգային պարտավորությունները»,-հավելել է Հասեմին։ Նա նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական բնույթ է կրում և այդ հրթիռներից որևէ մեկը ունակ չէ միջուկային մարտագլխիկ կրելու, այդ իսկ պատճառով հրթիռային ծրագիրը չի վերաբերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը կոչ է արել այդ հարցով արտակարգ նիստ անցկացնել։

Նմանատիպ նյութեր