211652_close_icon
views-count48801 դիտում article-date 12:28 31-01-2017

Երևանում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու LADA-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CT 953 համարանիշի և LADA 112 մակնիշի 90 ՕՏ 069 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ «Աստղիկ», իսկ մեկն էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ են տեղափոխվել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Դեպքի վայրում Mitsubishi-ի վարորդը հայտարարում էր, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, սակայն կարելի է ասել, որ նա գույները խտացնում էր, մինչդեռ մասնագետները տեղում ասում էին, որ նրա անվադողերը կիսամաշ էին, ինչն էլ եղել է պատճառը, որ նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել LADA-ին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր