211652_close_icon
views-count43839 դիտում article-date 17:02 06-12-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Կապանի օդանավակայանի հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Lada Priora-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Գորիսի բնակիչ, 33-ամյա Արտակ Թոխունցի վարած BMW մակնիշի և Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սասուն Գևորգյանի վարած ВАЗ 217230 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները 2 վարորդներին ու նրանց ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր