211652_close_icon
views-count62121 դիտում article-date 16:21 27-01-2017

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. փրկարարները, բժիշկները գյուղացիների և գյուղապետի հետ հիվանդին մեծ դժվարությամբ պատգարակով տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Հակկո գյուղի գյուղապետ Դարչոյանը ահազանգել է, որ գյուղում ավտոճանապարհը փակվել է տեղացած ձյան պատճառով, ինչն էլ հնարավորություն չի տալիս, որպեսզի վատառողջ քաղաքացուն տեղափոխեն Թալինի բժշկական կենտրոն։ Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանում Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը և Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկների խումբը։ Հրշեջ-փրկարարները գյուղացիների և գյուղապետի գլխավորությամբ մեծ դժվարությամբ կարողանում են գյուղի 1-ին փողոցի 4-րդ տան բնակչուհի, 26-ամյա Սոնա Աթոյանին մոտ 1.5 կմ պատգարակով ոտքով մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային, ում տեղում բժիշկները առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերում, որից հետո տեղափոխում են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է ծանր։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր