70026 դիտում
16:38 08-07-2023
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. տրակտորը, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. վիրավորներին պատգարակով, մեծ դժվարությամբ, շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Արշակ Հ.-ն իր վարած «ՅՈՒՄԶ» մակնիշի տրակտորն իր խոտհակելու կցորդիչով, գյուղատնտեսական շխատանքներ կատարելու ժամանակ, սահել է և Վայք համայնքի Ազատեգ բնակավայրի «Վարատեղ» կոչվող դաշտային հատվածում 100 մ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արշակ Հ.-ն և ուղևոր Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Տիգրան Գ.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությայն Վայքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել տրակտորից և պատգարակով, մեծ դժավորությամբ, մոտեցվել են օպերատիվորեն ժամանծ «Վայքի բուժմիավորման» շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վաչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+