211652_close_icon
views-count3268 դիտում article-date 18:29 26-01-2017

Մեմֆիս Դեպայ. Մոուրինյոն մեծագույն մարզիչ է և հիանալի անձնավորություն

«Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը արձագանքել է իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերին, որը հոլանդացուն համարել էր չափազանց հեռանկարային խաղացող: «Մոուրինյոյի խոսքերը շատ հաճելի են: Մանչեսթերում ես միշտ աշխատել եմ հարկ եղած կերպով: Անձամբ իմ համար ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, քանի որ խաղալու պակաս ունեի: Մոուրինյոյի հետ հարաբերությունները այնքան էլ վատ չէին: Նա մեծագույն մարզիչ է և հիանալի անձնավորություն, սակայն այժմ տեսնենք, թե ինչպես կխաղամ «Լիոնում»: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ նա լավ խոսքեր է ասել իմ մասին», ասել է Դեպայը:

Նմանատիպ նյութեր