211652_close_icon
views-count4151 դիտում article-date 09:57 25-01-2017

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարագրել է իր ունեցվածքը։ Ըստ այդմ, նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է, որ ունի մեկ անհատական բնակելի տուն, 3 հատ «Mitsubishi Pajero 101.8», «Mercedes-Benz E 420», «PAZ 672» մակնիշի ավտոմեքենաներ։ Վերջինիս դրամական միջոցները կազմել են 4.5 մլն դրամ, 7000 դոլար և 3000 եվրո։ Հարությունյանը որպես եկամուտ հայտարարագրեր է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 253 հազար դրամ։ Նշենք, որ Աշոտ Հարությունյանը, մինչ փոխնախարար նշանակվելը, զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր