1699 դիտում
10:16 28-05-2015
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի ունեցվածքը. Ժողովուրդ
«ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելուց և արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո անցած տարվա հունիսին հայտարարագրել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ «Kia sportage 2.7 L» մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 75 հազ. դոլար, 3 մլն 500 հազ. դրամ և 15 հազ. 500 եվրո: Արդեն այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մ. Քրմոյանի դրամական միջոցները 2014-ի վերջին եղել են 4 մլն դրամ, 75 հազար դոլար և 15 հազար եվրո: Փաստորեն, կես տարում Քրմոյանի դրամական միջոցներն ավելացել են 500 հազ. դրամով։ Տարվա ընթացքում նա երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր 6 մլն 583 հազ. դրամի չափով: Ու որքան էլ տարօրինակ է՝Քրմոյանը պարտքով տրված փողերի տոկոսներից անցած տարի ստացել է 600 հազ. դրամ և 25 հազ. 407 դոլար եկամուտ:
Նշենք, որ Քրմոյանի կինը՝ Սննա Հովհաննիսյանը, նույնպես ֆինանսների խնդիր չունի: Փոխնախարարի կինը հայտարարագրել է 3 մլն դրամ, 15 հազար դոլար և 8 հազար եվրո դրամական միջոց այն դևվքում, երբ տարեկան ստանում է ընդամենը 3 մլն 120 հազար դրամ աշխատավարձ: Քրմոյանը բավականին երիտասարդ պաշտոնյա է. Եթե այս ընթացքում նա տարբեր պաշտոններ զբաղեցրած չլիներ, ապա արդյո՞ք կկարողանար նման միջոցներ կուտակել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4475 դիտում
09:57 25-01-2017
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
1513 դիտում
16:26 06-04-2021
Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար
3544 դիտում
13:55 05-02-2015
Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարարը նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին