4379 դիտում
14:47 03-06-2017
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզի կարկտահարված համայնքներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Սյունիքի մարզ` դիտարկելու տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը: Փոխնախարարը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է Գորիս, Տեղ, Խնձորեսկ, Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Վաղատնի, Որոտան և Նորավան համայնքներում, զրուցել համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ:
Ըստ նախնական ուսումնասիրությունների` մարզում առավելապես տուժել են խոշորացված Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս, Նորավան համայնքները` մոտ 60 տոկոսով, իսկ առանձին հողակտորներ` 80-100 տոկոսով։
«Աշխատանքային խումբն առավել մանրակրկիտ կներկայացնի վնասի չափերը, հանձնաժողովը կամփոփի տվյալներն ու կներկայացնի կառավարություն։ Չնայած որոշ համայնքներում, օրինակ Կոռնիձոր և Տեղ համայնքների որոշ դաշտերում կարկտահարության վնասը 80-90 տոկոս է կազմում, բայց հարակից տարածքներում այդուհանդերձ լավ բերք է սպասվում: Հուսանք, որ բնությունը նման տհաճ անակնկալներ էլ չի պատճառի»,- իր խոսքում նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Մասնագետները գյուղացիներին խորհրդատվություն են տրամադրել կարկտահարության վնասների վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ 100 տոկոսով վնասված մշակաբույսերը, որոնք հնարավոր չէ վերականգնել, խորհուրդ են տվել օգտագործել որպես կանաչ պարարտանյութ և անցկացնել հողի տակ։
Փոխնախարարի հետ զրույցում սյունեցիները գոհունակություն են հայտնել պարարտանյութերի բաշխման գործընթացից:
Գորիս համայնքի բնակիչ Էդիկ Բունիաթյանի խոսքով` իրենք առավել քան գոհ են այս տարի ներկրված ազոտական պարարտանյութից. այն որակով էր ու ժամանակին հասցվեց։
«Նախորդ տարիների համեմատ այս տարի պարարտանյութերի բաշխման գործընթացը շատ լավ էր կազմակերպված, ըստ պահանջի ստացել ենք, բարձր որակի էին թե վրացական, և թե պարսկական պարարտանյութերը»,- նշել է համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանը։
Նմանատիպ նյութեր
6778 դիտում
22:31 07-06-2017
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր
1798 դիտում
15:21 28-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր. լուսանկարներ
Այս բաժնից
937 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
853 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
814 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը