6778 դիտում
22:31 07-06-2017
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր` դիտարկելու նախօրեի ուժեղ քամու և կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը: Փոխնախարարը մասնավորապես եղել է առավել մեծ վնասներ կրած Սիփանիկ, Արտիմետ, Խորոնք համայնքներում, զրուցել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ:
Դիտարկումների արդյունքներով՝ ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները, հիմնականում վնասվել են պոլիէթիլային թաղանթներ, մետաղյա կոնստրուկցիաներ, ինչպես նաև լոլիկի և վարունգի բերքը:
<<Խնդրել ենք, որպեսզի համայնքային և մարզային հանձնաժողովները վնասների չափերը հաշվարկեն, ներկայացնեն հանրապետական հանձնաժողով, որտեղ դրանք կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն, որպեսզի հնարավորության դեպքում գյուղացիներին օժանդակություն ցուցաբերվի՝ վնասը մեղմելու նպատակով: Ցավալի է, մարդիկ նոր էին սկսել բերքահավաքի աշխատանքները, և առանձին տնտեսություններ իսկապես մեծ նյութական վնասներ են կրել, սակայն հուսադրողն այն է, որ մնացած հատվածներում հաջող բերք է սպասվում և կարտոֆիլի, և ցորենի, և բանջարեղենի>>,-նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկտահարության դեպքերն ավելի քիչ են եղել: Ուժեղ կարկուտ տեղացել է Սյունիքի մարզի որոշ համայնքներում, մնացած դեպքերում՝ Շիրակում, Տավուշի, Արմավիրի մարզերում կարկտահարությունը հիմնականում թեթև վնասներ է հասցրել:
Աշոտ Հարությունյանը նաև կարևորել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ապահովագրել գյուղացիների աշխատանքը նման բնական աղետներից, որտեղ մարդկային գործոնը որևէ բան փոխելու առումով անուժ է:
Արտիմետ համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանի խոսքով՝ բաց բնահողում մշակվող բույսերին քամին վնաս չի հասցրել, թեթևակի վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, սակայն երկրորդ բերքի միջոցով հնարավոր է փոխհատուցել վնասը, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասի չափերը դեռևս ճշտվում են: Համայնքապետը հավելել է, որ Արտիմետում այս տարի հատկապես կարտոֆիլի բարձր բերք են ակնկալում:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4376 դիտում
14:47 03-06-2017
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզի կարկտահարված համայնքներ
1198 դիտում
18:32 04-12-2023
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
4448 դիտում
09:57 25-01-2017
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
850 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
808 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
949 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան