211652_close_icon
views-count5761 դիտում article-date 19:06 24-01-2017

Թրամփը պաշտոնապես հրաժարվել է բիզնեսում զբաղեցրած հարյուրավոր պաշտոններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հրաժարվել է իրեն պատկանող հարյուրավոր ընկերություններում զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկացրել է Trump Organization-ի խոսնակը՝ մանրամասնելով, որ երկրի ղեկավարի զբաղեցրած պաշտոնների թիվը գերազանցել է 400-ը, հայտնում է [url=http://www.nbcnews.com/politics/white-house/trump-lawmakers-illegals-cost-me-popular-vote-n711136]nbcnews.com[/url]-ը: Խոսնակը նաև հավելել է, որ Թրամփն ընկերությունների կառավարումը փոխանցել է իր ավագ որդիներին՝ Դոնալդ և Էրիկ Թրամփերին: Որպես ապացույց ներկայացվել է Թրամփի հրաժարականի դիմումը՝ նախագահի ստորագրությամբ: [img]http://shamshyan.com/ups/images/0356029001485268893153469.jpg[/img] Հիշեցնենք, որ հեղինակավոր Forbes հանդեսի տվյալների համաձայն՝ Թրամփի կարողությունը կազմում է 3.7 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր