211652_close_icon
views-count44473 դիտում article-date 10:47 24-01-2017

Վրաերթ Երևանում. 33-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 42 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ 33-ամյա Գոհար Մանուկյանը իր վարած Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչ, 23-ամյա Աշոտ Արշակյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որից հետո վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վրաերթ-վթարից հետո Գ. Մանուկյանը և ուղևոր՝ Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 26-ամյա Սեդա Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթի ենթարկված Ա. Արշակյանը՝ Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Խալաթյանն աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր