43013 դիտում
11:27 08-06-2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 20-ամյա վարորդը Range Rover-ով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 43/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 67-ամյա Ժորա Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հաննեյանն ու Արմեն Մարտիրոսյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գիշերը, ժամը 02։00-ի սահմաններում հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում է Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3553 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)