211652_close_icon
views-count3113 դիտում article-date 17:49 19-01-2017

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով տարեկան 1000-1500 սփյուռքահայ է հայրենիք վերադառնում

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia) 2010թ-ից աշխատում է այն մարդկանց հետ, որոնք որոշել են ապրել և աշխատել Հայաստանում: «Մենք ֆորումներին ասում ենք, որ չենք եկել որևէ մեկին համոզելու կամ մեղադրելու: Դա ձեր գործն է, բայց եթե ցանկություն կա, մենք կարող ենք աջակցել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը:: «Ունենք 4000 անդամ ունեցող ֆեյսբուքյան խումբ, որոնք փորձում են միմյանց օգտակար լինել: Նաև ֆորումներ ենք կազմակերպում Հայաստանից դուրս, ընդ որում՝ միայն հայրենադարձության մասին չեն խոսում։ Բայց նրանց հետ, որոնք որոշել են գալ, անհատապես աշխատում ենք օգտակար լինել ինտեգրվելու, աշխատանք գտնելու, գործ սկսելու հարցերում»,- ասաց նա և նշեց, որ տարեկան 500-ից ավելի մարդ է դիմում: Վարդան Մարաշլյանը նշեց, որ հայրենադարձի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը 5 տարի է խորհրդարանում է, բայց չի քննարկվել: Եվ դժվար է թվերով նշել, թե քանի սփյուռքահայ է վերադարձել Հայաստան: «Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից մոտ 1000-1500 մարդ տարեկան կամավոր տեղափոխվում է Հայաստան, թեև այս ցանկում սիրիահայերին չենք ընդգրկում»,- ասաց նա և նշեց, որ իրենց տեղեկությամբ՝ 17.000 սիրիահայ մինչ օրս Հայաստանում է։

Նմանատիպ նյութեր