211652_close_icon

ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն

views-count2003 դիտում article-date 16:27 14-11-2020
Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: Այս մասին հայտնում են «Հայրենք» կուսակցությունից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/14/1170638/]տեղեկացրել էինք[/url], որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ իր ծնողների բնակարան՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով: «Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»: Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր