211652_close_icon
views-count4571 դիտում article-date 11:30 19-01-2017

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին. զոհվել է 25 երեխա, կա 40 վիրավոր

25 երեխա է զոհվել և ևս 40-ը վիրավորվել Հնդկաստանում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հաղորդում է[url=http://www.indiasamvad.co.in/metros-states/school-bus-collided-with-truck-in-aligarhs-etah-district-19584#.WIBNZtUgF5Y.twitter] indiasamvad.co.in[/url] կայքը։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել Ութթար-Փրադեշ նահանգի Էթահ շրջանում։ Ավտոբուսը, որը երեխաներին դպրոց էր տեղափոխում, բախվել է կարտոֆիլ տեղափոխող բեռնատարին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է խիտ մառախուղը։ Վթարի փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր