211652_close_icon
views-count1915 դիտում article-date 16:59 18-01-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչին

Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին: Նախարարը, ողջունելով հյուրին, կարևորեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Կողմերը քննարկեցին Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ նախագծերից մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նաև նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնի» ստեղծմանը: Նախարարը հույս հայտնեց, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաև միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում: Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկեց յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար:

Նմանատիպ նյութեր