211652_close_icon
views-count5859 դիտում article-date 21:21 16-01-2017

Հենրիխ Մխիթարյան. Մենք արժանի էինք հաղթանակի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/15/1056100/]հանդիպման[/url] (1:1) արդյունքները: «Խաղի հաշիվը չի կարելի հաջող համարել, սակայն մենք պարտվողի դերում էինք, այնպես որ այն սարսափելի էլ չես համարի: Կարող էինք հաղթել, կարող էինք պարտվել, սակայն կարծում եմ, որ մենք հաղթանակին ավելի էինք արժանի: «Բոլոր դեպքերում, մենք շարունակում ենք ընդամենը մի քայլ ետ մնալ առաջին քառյակից և հաջորդ խաղերում կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնս մոտենանք առաջին տեղին: Մենք հաղթական նոր շարք կսկսենք, դրա համար պետք է հաղթենք հաջորդ խաղում: Մենք ռեկորդների ետևից չենք ընկնում, մեր նպատակը լավագույն քառյակն է, որին հասնելու համար պետք է հաղթենք», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր