Լիոնել Սկալոնի. Արգենտինան ուժեղ էր Բրազիլիայից. մենք արժանի էինք հաղթանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչում Բրազիլիայից կրած պարտությունը՝ 0:2:
«Արգենտինան այն թիմն էր, որն արժանի էրր եզրափակիչ դուրս գալ: Մենք գերազանցեցինք Բրազիլիայի հավաքականին:
Մենք ցույց տվեցինք, որ այս թիմը մարզաշապիկի կարևորությունը զգում է այնպես, ինչպես ոչ մի այլ թիմ: Մենք մեր ազգային հավաքականի համար լավ իմիջ ստեղծեցինք և լավ հիմք դրեցինք հետագա առաջխաղացման համար:
Չեմ կարծում, որ հիմա հարմար պահն է իմ ապագայի հարցը քննարկելու համար: Ամենաքիչը հիմա ինձ դա է հետաքրքրում: Ես ցանկանում եմ լինել խաղացողների հետ և նրանց հետ կիսել այս ծանր պահը», ասել է Սկալոնին: