211652_close_icon
views-count2143 դիտում article-date 19:01 16-01-2017

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 11.10-ին, 1991 թ. ծնված Խաչո Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 29 փամփուշտ: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 10-ին, 1957 թ. ծնված Անատոլի Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՀՀ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 15.30-ին, 1967 թ. ծնված Ինեսսա Բ.-ն կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 107 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր