211652_close_icon
views-count80540 դիտում article-date 15:42 10-01-2017

16-ամյա երեխայի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 16-ամյա Գևորգ Վարդանյանը բժշկական ու ֆինանսական օգնության կարիք ունի. տղայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, ընդունում է քիմիաթերապիայի կուրսեր: Նրան խնամում է մայրը՝ Մարգարիտա Կոստանյանը: Հայրը տարիներ առաջ մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել, այնտեղից հնարավորության սահմաններում գումար է ուղարկում: Ընտանիքի ավագ որդին՝ Գարիկ Վարդանյանը, արդեն 1 տարի է, ծառայում է Մարտակերտում: Գևորգի բուժման համար պահանջվում են խոշոր գումարներ, իսկ ընտանիքի միակ եկամուտը նպաստն է: Խնդրանքով դիմում ենք բոլոր սրտացավ և բարեգութ մարդկանց, այս կյանքով լեցուն պատանին օգնության կարիք ունի: Ովքեր կկարողանան դրամական աջակցություն ցուցաբերել, կարող են կապ հաստատել՝ զանգահարելով Գևորգի մորը՝ Մարգարիտա Կոստանյանին, հետևյալ հեռախոսահամարով՝ [b]077 41 74 83[/b]։ [b]ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 220151619065000 AMD (դրամ)[/b] Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր