211652_close_icon
views-count27381 դիտում article-date 17:37 09-01-2017

Անցկացված վիճակահանության արդյունքներով նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը

Հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲՀ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ողջունելով զորակոչիկներին՝ վերջիններս մաղթել են բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ նոր զորակոչի արդյունքում պաշտպանության բանակը կհամալրվի նախորդների ձեռքբերումները գերազանցելու պատրաստ հայրենյաց պաշտպաններով: Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր