46223 դիտում
11:16 08-01-2017
Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը 099-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ջրանցքում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Հայկ Բարեղամյանը իր վարած ՎԱԶ 21 099 մակնիշի 35 AS 569 համարանիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ջրանցքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավարությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոտսիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է սթափ, իսկ ճանապարհը եղել է անցանելի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+