211652_close_icon
views-count10849 դիտում article-date 20:42 07-01-2017

Ստամբուլում ուժեղ ձյան պատճառով 600-ից ավելի չվերթներ են հետաձգվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղացող առատ ձյան պատճառով «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում 610 չվերթի հետաձգման մասին։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ չվերթների հետաձգման հետ կապված՝ ընկերությունը մոտ 20.000 ուղևորի ապահովել է սննդով, իսկ մոտ 6000-ին տեղավորել է հյուրանոցներում։ Քաղաքում ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում գերազանցել է 40 սմ-ը։ Նավարկության համար փակ է նաև Բոսֆորի նեղուցը։

Նմանատիպ նյութեր